Մայիսի 21-23-ը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ֆորումը։ Միջազգային հեղինակավոր փորձագետները ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում կիրականացնեն՝ առանցքում ունենալով ձևավորող գնահատումը։
Ինչպե՞ս է իրականացվելու գործընկերային գնահատումը։ Ինչո՞ւ է ՈԱԱԿ-ն ETF փորձագետներին առաջարկել հենց ձևավորող գնահատումը դիտարկել։ Ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀ ՄԿՈՒ համակարգի արտաքին գործընկերային գնահատումից։
Այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին է խոսում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդաշարի եթերից։