Մայիսի 21-23-ը Հայաստանը կհյուընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ֆորումը, որի շրջանակներում կիրականացվի ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային արտաքին գնահատում՝ ուշադրության կենտրոնում ունենալով սովորողի ձևավորող գնահատումը և գործատուների հետ համագործակցությունը:
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և նույն բաժնի աշխատակից Անահիտ Տերտերյանը «Առավոտը Շանթում»-ի եթերից պատմում են ՄԿՈՒ համակարգում սպասվող կարևորագույն իրադարձության մասին։