Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Հայաստանում մեկնարկեց կրթության որակի շաբաթը, որի նպատակն է կրթության ոլորտի ներկայացուցիչների, ղեկավար օղակների և հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա: