Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից փետրվարի 20—24—ը հայտարարվել էր կրթության որակի շաբաթ, որը երեկ ամփոփվեց Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկած «Որակը լսարանում՝գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովով։ Կրթության որակի շաբաթվա ընթացքում հանդիպումներ են անցկացվել ուսանողության, երիտասարդ դասախոսների եւ այլ շահառուների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ ուսանողության ակնկալիքները ուսուցման եւ գնահատման ժամանակ, կրթական գործընթացում գործատուների ներգրավվածության հարցը, մագիստրոսական կրթության բացերը եւ այլ թեմաներ։