Հայաստանի Հանրային Ռադիոյի «Դպրություն» հաղորդման շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պողոսյանը, ՈԱԱԿ աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը, Անահիտ Տերտերյանը, հավատարմագրման փորձագետ Արմենուհի Մհերյանը և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը մեկնաբանում են՝ ի՞նչ է տալիս ինստիտուցիոնալ հավատարմագրումը ՄԿՈւ հաստատություններին։