Հանրային Ռադիո՝ «Դպրություն»․ Ի՞նչ է առաջարկվում միջին մասնագիտական կրթօջախներին
06 հոկտեմբերի 2022 թ.
ՈԱԱԿ աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը, Անահիտ Տերտերյանը և կրթության ոլորտի փորձագետ Արմենուհի Մհերյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի «Դպրություն» ռադիոնախագծի շրջանակներում խոսել են ՄԿՈւ ոլորտում առկա իրավիճակի և հետագա բարեփոխումների մասին։
Վարդուհի Գյուլազյան՝ «2020թ․ ՈԱԱԿ–ը մշակեց ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման քաղաքականությունը, որտեղ շեշտադրվում է գործատուների հետ համատեղ ուսումնական հաստատության ռազմավարության մշակման կարևորությունը։ ՈԱԱԿ–ը հավատարմագրումների ընթացքում վերհանում է «ուսումնական հաստատություն–գործատու» համագործակցության լավագույն փորձերը և տարածում շահակիցների շրջանում։
Անահիտ Տերտերյան` «Հավատարմագրման գործընթացների փորձը ցույց է տալիս, որ մարզային ՄԿՈՒ հաստատությունները մի փոքր ավելի շատ են ապահոված ռեսուսրներով, քան երևանյան ՄԿՈՒ հաստատությունները։ Բացի այդ՝ մարզային քոլեջները ավելի նախաձեռնող են գործատուների հետ համագործակցության տեսանկյունից, քան երևանյան քոլեջները։
Արմենուհի Մհերյան` «Առկա է ոչ միայն բուհ–քոլեջ, այլև ավագ դպրոց–քոլեջ նույնականացման խնդիր, սակայն պետք է հիշենք, որ ՄԿՈՒ հաստատությունների դերն ու նշանակությունը աշխատաշուկայի արագ սպասարկումն է համապատասխան կադրերով»։
Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն, որո՞նք են ինքնավերլուծությանը ներկայացվող հիմնական տեխնիկական և բովանդակային պահանջները․ դեկտեմբերի 24-25-ին ՈԱԱԿ ...