Դիպլոմը պետք է լինի ոչ թե բուհն ավարտելու մասին վկայող փաստաթուղթ, այլ պետք է երաշխավորի, որ շրջանավարտն ունի աշխատաշուկայում պահանջված մասնագիտական կարողություններ ու հմտություններ։ Ուսանողի մասնագետ դառնալը ստուգվում է ավարտական քննությամբ կամ դիպլոմային աշխատանքով։ Մինչդեռ միջազգային պրակտիկայում ուսանողն ուսումնառության ընթացքում առաջադրանքներ է իրականացնում, որոնց արդյունքը ցույց է տալիս նրա՝ որպես մասնագետ աստիճանական կայացումը։