Հանրապետության վեց բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհվել 2-6 տարի ժամկետով: Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը Երևանի պետական համալսարանին շնորհել է 6 տարի, Երևանի պետական բժշկական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային և Երևանի «Գլաձոր» համալսարաններին 4 տարի, իսկ Հյուսիսային համալսարանին` 2 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրումներ: Թե ինչ է նշանակում հավատարմագրում և ինչպես է անցկացվում հավատարմագրման գործընթացը «Արմենպրես»-ին պատմել է Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: