Ապրիլի 13-ին «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Առցանց ուսուցումը բարձրագույն կրթության համակարգում. ինչի մասին չենք խոսում» թեմայով:
Բանախոսներն էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, դասախոս, կրթության հետազոտող Անի Կոջոյանը, Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանը և Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ասպիրնատուրայի ուսանող Միշա Թադևոսյանը։