Repat Riarch. «Կրթությունը Հայաստանում» թեմայով բլոգ
07 նոյեմբերի 2021 թ.
Ռուբեն Թոփչյանը Repat Riarch–ի բլոգի շրջանակներում խոսել է մի շարք թեմաներից,որոնցից են՝
Դպրոցից պետք է սովորեցնել՝ սովորելը աշխատանք է, որը պարտադիր չի ՝ հաճույք պատճառի, բայց այն պետք է անել, իսկ բուհ գնացողը արդեն պետք է պատրաստ լինի ծանր աշխատանքին։ Որոշ հետազոտություններ փաստում են ՝ սովորողի համար դպրոցը/բուհը ավելի շատ սոցիալական կապերի ձևավորման հարթակ է, քան՝ գիտելիք ստանալու։
Սովորողի աշխատանքը պետք է կարևորել և գնահատել։ Հաճախ սովորողները սպասում են որոշակի հետադարձ կապի՝ իրենց աշխատանքի վերաբերյալ և չեն ստանում։ Հաջորդ անգամ նա կարող է այլևս այդ աշխատանքը չկատարել։
Լեզուների իմացությանը պետք է ուշադրություն դարձնել, հաճախ մեզանում մերժում են օտար լեզուների ուսուցումը կամ կիրառումը տարբեր պատճառներով, սակայն պետք է հասկանալ ՝ լեզուն իմացության աղբուր է։
Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն, որո՞նք են ինքնավերլուծությանը ներկայացվող հիմնական տեխնիկական և բովանդակային պահանջները․ դեկտեմբերի 24-25-ին ՈԱԱԿ ...