«Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում ուսանողները և յուրաքանչյուր գնահատում կատարելիս, միշտ նայել ենք, թե այս կամ այն կառավարչական որոշումը բուհում ինչ է տալիս ուսանողին»,-այսօր ուսանողների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Նրա խոսքով՝ կրթական ծրագրերը գնահատելիս պետք է ստուգել, թե ստեղծված կրթական ծրագրերը ավարտողները գործ ունեն, թե չունեն և արդյոք դրանցով դասավանդող դասախոսները կարողանում են ուսանողին տալ արդի կարողություններ։