Ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք` Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը 6 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին ՄԿՈՒ հաստատությունն է: