Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը գտնվում են հավատարմագրման փուլում։ Փորձագիտական խմբերը քոլեջների հավատրամագրման շրջանակներում ուսումնասիրել են ինքնավերլուծության փաթեթները և կից փաստաթղթերը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը փորձագիտական խմբերի հետ քննարկեցին հավատարմագրման չափանիշները, լսեցին նրանց մեկնաբանությունները և ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված ինքնավերլուծություններից դուրս բերված նախնական հիպոթեզները։
Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի փորձագիտական խմբի համակարգողն է Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը, իսկ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի փորձագիտական խմբի համակարգողն է Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը։
Փորձագիտական այցերը նախատեսված են՝
- Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ՝ ս.թ․ սեպտեմբերի 6–9–ն ընկած ժամանակահատվածում:
- Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ՝ ս.թ․ սեպտեմբերի 12–15–ն ընկած ժամանակահատվածում։
Նշենք՝ երկու քոլեջները հավատարմագրվում են առաջին անգամ։