Սեպտեմբերի 6–9–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց է իրականացնում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։
Քոլեջը հավատարմագրման դիմել է սեփական նախաձեռնությամբ։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, Կառավարման խորհուրդի, շրջանավարտների, գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում հանդիպումներ կկայանան քոլեջի արատքին և ներքին շահակիցների, քոլեջի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Փորձագիտական խումբը կիրականացնի քոլեջի ռեսուրսների և մարզումների դիտարկում։ Նախատեսված են նաև մասնագիտական հանդիպումներ «Ֆիզիկակիան կուլտուրա և սպորտ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսական կազմի և ուսանողների հետ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հովհաննես Երիցյանը՝ Միջազգային բիզնես դպրոցի գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Փորձագիտական խմբում ներառված են նաև Ասյա Սիմոնյանը՝ ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, Գոհար Մուրադյանը՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի դասախոս, նույն համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար, Էրիկ Գյոզալյանը՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շարունակության՝ փորձագիտական այցից հետո խումբը կկազմի փորձագիտական զեկույց, որտեղ նշված կլինեն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ։