«Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Twining ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-19-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունենում աշխատաժողով`նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշներին և ուղենիշներին, ուսումնառության վերջնարդյունքներին և դրանց գնահատմանը:
Միջոցառմանը մասնակցում են ԿԳՆ և ՈԱԱԿ աշխատակիցները, ինչպես նաև Միջազգային կրթական հիմնադրամի (UEF), Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC), Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) և Twining ծրագրի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում եվրոպացի մասնագետներին է ներկայացվել Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը, Որակավորումների ազգային շրջանակը, կրթական վերջնարդյունքների սահմանումն ու գնահատումը: Քննարկվել են ՈԱԱԿ գործունեության հիմքերը, ունեցած ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը: Համեմատվել են ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման հայկական, ֆիննական և գերմանական փորձերը:
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշներն և ուղենիշները, քննարկված թեմաների վերաբերյալ կներկայացվեն գերմանական ու ֆիննական մոտեցումները:
Աշխատաժողովը կավարտվի դեկտեմբերի 19-ին, որտեղ կամփոփվեն եռօրյա քննարկումների արդյունքները և կհստակեցվեն հետագա գործողությունները: