Բժշկական կրթության որակի ապահովման և բժշկական կրթություն մատուցող բուհերի հավատարմագրման շրջանակներում ոլորտի շահակիցների հետ համագործակցության ուղիներն էին քննարկվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպում ունեցավ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնագետներ Առողջապահության նախարարությունից և ՈԱԱԿ-ից։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրեցին Հիմնադրամի գործունեությունը, հավատարմագրման տեսակները և դրանց նպատակները, բժշկական կրթության հավատարմագրման առանձնահատկությունները, բժշկական կրթության որակի ապահովման միջազգային չափանիշներն ու փորձը։
Կողմերը քննարկեցին, թե ինչպես կարող են համագործակցել հավատարմագրման գործընթացի շրջանակներում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս շարունակել նմանատիպ հանդիպումները։ Նշենք, որ ավելի վաղ հանդիպում էր տեղի ունեցել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի հետ։