Այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի շահակիցների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
Քննարկվեցին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա հիմնախնդիրները, համակարգի զարգացման հեռանկարները, հստակեցվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց նաև 12 պետական տարածաշրջանային քոլեջների աշխատակիցների վերապատրաստմանը, որը նախաձեռնել է և առաջիկայում կիրականացնի ՈԱԱԿ-ը: Նշվեց, որ վերապատրաստումների միջոցով 2 կարևոր խնդիր կլուծվի. նախ, վերապատրաստված մասնագետները որակի ներքին ապահովման գործընթացներ կիրականացնեն իրենց ուսումնական հաստատությունում, բացի այդ, կձևավորվի ոլորտի փորձագետների բազա`հետագայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հավատարմագրման գործընթացներ իրականացնելու համար: