Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի գործընկերների աշխատանքային հանդիպում: Քննարկվեց ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշների և չափորոշիչների նախնական տարբերակը:
Առաջիկայում փաստաթղթի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց կարծիքն ու դիտարկումները կներկայացնեն նաև ծրագրի հայաստանյան և արտասահմանյան գործընկեր բուհերը և կրթական կառույցները: Քննարկումների և ստացված արձագանքների հիման վրա ասպիրանտական կրթության չափանիշները և չափորոշիչները կմշակվեն ու ավարտուն տեսքի կբերվեն:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014թ.-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին: