Նոյեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների կրթության որակի ապահովման խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Հանդիպման առանցքում եղել է համագործակցությունը հավատարմագրման ոլորտում։ Կողմերը քննարկել են, թե ինչ ընդհանուր քաղաքականություն պետք է կիրառել համատեղ հավատարմագրումների պարագայում։
Խորհրդի կազմում ներկայացված են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Բելառուսը։