Նոյեմբերի 28-29-ին Վրաստանի համալսարանում տեղի է ունեցել Էրազմուս+ Micro-GEAR ծրագրի աշխատաժողովը, որի նպատակն էր քննարկել Հարավային Կովկասում միկրոորակավորումների ներդրման և զարգացման ուղիները։
Աշխատաժողովին մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Նա վարել է «Միկրոորակավորումների զարգացման ճանապարհային քարտեզի մշակում Հարավային Կովկասի համար» թեմայով պանելային քննարկումը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ԵՄ Խորհրդի առաջարկությունները միկրոորակավորումների միջոցով ցկայնս ուսումնառության և զբաղվածության խթանման վերաբերյալ, ապա քննարկվել է, թե այդ առաջարկություններից որոնք կարող են տեղայնացվել և կիրառվել Հայաստանում և Վրաստանում։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․
- միկրոորակավորումների կիրառման փորձը ԵՄ երկրներում,
- միկրոորակավորումներ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի համար, ԵՄ փորձը։
Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) 3-ամյա (2024-2027) Էրազմուս + ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց փոխադարձ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր: