Մայիսի 20-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ ՄԿՈՒ հաստատությունների Որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպում: Քննարկվեց ՄԿՈՒ հաստատությունների հիմնական խնդիրները և որակի ներքին ապահովման համակարգի հիմնական դերակատարումը դրանց լուծման գործում:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը իրականացրեց նաև վերապարտրաստում, որի նպատակն էր Որակի ապահովման պատասխանատուներին ուղղորդել, թե ինչպես կարելի է գտնել խնդիրների լուծման ճանապարհները և որտեղից սկսել աշխատանքները:
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ-ի կողմից «Որակի ապահովման համակարգի ներդրում. ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով 6-օրյա վերապատրաստմանը մասնակցած Որակի ապահովման պատասխանատուներին հանձնվեցին հավաստագրեր: