Ապրիլի 20-21-ը Վրաստանում կայացած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցացիայի (ENQA) մասնակիցների ժողովի ընթացքում որակի ապահովման կազմակերպությունները ներկայացրել են իրենց լավագույն փորձը տարբեր թեմաներով։
ՈԱԱԿ-ը կիսվել է բուհերում ներքին շահակիցների երկխոսության խթանման միջոցով որակի ապահովման մշակույթի տարածման մոդելով, որը դրական արձագանք է ստացել մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից։
Մոդելի ներկայացման և քննարկման ընթացքում հնչել են հարցեր և առաջարկություններ, ներառյալ՝ դիտարկելու մոդելի տարրերը հավատարմագրման գործընթացում ներառելու հնարավորությունները։
Միջազգային գործընկերների շրջանում հետաքրքրություն առաջացրած մոդելը արդեն մի քանի անգամ կիրառվել է ՈԱԱԿ-ի կողմից հայաստանյան բուհերի հետ համագործակցության արդյունքում․ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան և այլն, որի արդյունավետությունը ընդգծել են ոչ միայն մասնակից վերապատրաստվող դասախոսները, այլև բուհերի ղեկավար անձնակազմը։
- Ինչու՞ և ինչպե՞ս զարգացնել երկխոսություն ուսումնական հաստատության ներքին շահակիցների միջև։ Ինչպե՞ս որակը հասցնել լսարան և զարգացնել որակի ապահովման մշակույթը։
Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք մեր մոդելի անիմացիոն տարբերակում։