ՈԱԱԿ–ում մեկնարկեց փորձագետների հերթական վերապատրաստումը ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման հետագա գործընթացներում ներգրավելու նպատակով։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց փորձագետի հիմնական առաքելությունը՝ «Փորձագետն այն մարդն է, ով նկատում է, թե քոլեջում ինչը չի ստացվում և ինչու՝ ցույց տալով ճանապարհներ հաջողության հասնելու համար: Փորձագետը պետք է ունենա կուտակած մեծ փորձ, ընդհանրացնի այն, և դիտարկելով մասնավոր դեպքը, կարողանա առաջարկել լուծման մեխանիզմներ»։
Ներկայացվեց հավատարմագրման չափանիշները և դրանց կիրառությունը ՄԿՈւ հաստատություններում:
Հաջորդ օրերին վերապատրաստման մասնակիցները կդիտարկեն ինքնավերլուծության օրինակ մեկ չափորոշչի շրջանակներում, կպատրաստեն հարցեր, որոնց հիման վրա կփորձեն դուրս բերել մեծ խնդիրներ դերային խաղի ընթացքում:
Դուրս բերված պատասխանների հիման վրա մասնակիցները կիրականացնեն նախնական գնահատում: Վերապատրաստման արդյունքում լավագույն արդյունք դրսևորած մասնակիցները կհամալրեն ապագա հավատարմագրումների փորձագիտական խմբերը։