Փորձագիտական խումբը փորձնական փոխգնահատման նպատակով այցելել է Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ։
Քոլեջում փորձագետները և գործընթացը համակարգող ՈԱԱԿ մասնագետները հանդիպում քննարկումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, պրակտիկայի և մեթոդական բաժնի ղեկավարների, կարիերայի խորհրդատուի, դասախոսների, ուսանողների, գործատուների և այլ շահակիցների հետ։ Խումբն իրականացրել է նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշենք, որ տարածաշրջանային պետական քոլեջները փորձնական փոխգնահատման համար ինքնավերլուծություն են իրականացրել «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Դասախոսական կազմ» չափանիշներով։ Տարածաշրջանային քոլեջների մասնագետները, որոնք որպես փորձագետներ վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, ուսումնասիրում են ինքնավերլուծությունները, ապա ուսումնական հաստատություններ այցելում։ Յուրաքանչյուր քոլեջ այցի արդյունքում փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ ուսումնական հաստատությանը բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցելով։
Մինչ այս փորձագիտական այցեր են տեղի ունեցել Գեղարքունիքի, Կոտայքի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներ։