Փորձնական փոխգնահատման նպատակով ՈԱԱԿ փորձագիտական խումբն այցելել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի կազմած ինքնավերլուծությունը «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Դասախոսական կազմ» չափանիշներով:
Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունեցել քոլեջի ղեկավարության և դասախոսական կազմի, մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուների, գործատուների և ուսանողների հետ, ուսումնասիրել փաստաթղթերը:
Այցելությունից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով գնահատվող քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի:
Ավելի վաղ փորձագիտական այց էր տեղի ունեցել Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ: