Մեկնարկում է Արարատի պետական բժշկական քոլեջի, Սևանի բազմագործառութային պետական քոլեջի և Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ինստիտուցիոնալ հավատարմագրումը:
ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում այդ քոլեջներում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբերի հետ: Փորձագետներին ներկայացվեցին աշխատանքի սկզբունքները, հավատարմագրման չափանիշները և դրանց գնահատման շեշտադրումները: Կարևորվեց հետևյալը.
- Նախնական գնահատման արդյունքում դուրս բերվեն այնպիսի տվյալներ և իրականացվեն վերլուծություններ, որոնք հիմք կհանդիսանան թիրախային հարցերի ձևակերպման և քոլեջի վերաբերյալ նախնական վարկածների դուրսբերման համար:
- Փորձագիտական զեկույցը պետք է արտացոլի ոչ միայն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, այլև ուրվագծի այն ճանապարհը, որով քոլեջը կարող է հաղթահարել իր առջև դրված մարտահրավերները:
- Փորձագիտական խմբի տրամադրած խորհրդատվությունները պետք է լինեն իրատեսական, իրագործելի և թիրախային:
Փորձագետական այցերը ՄՄՈՒՀ-եր նախատեսված է հոկտեմբերի երկրորդ կեսին: