ՀԲ-ի Ֆինանսավորմամբ, հանրապետությունում իրականացվող հավատարմագրման փորձնական ծրագրի շրջանակներում, առաջիկայում նախատեսված են փորձագիտական այցեր 2 բուհեր՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ու Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ: Այդ նպատակով ձևավորվել է փորձագիտական 2 խումբ, յուրաքանչյուրում՝ տեղական և 1 միջազգային փորձագետ: Վերջինները, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ կիրականացնեն հիշյալ բուհերում:
Ծրագրի առաջին փուլում բուհերը ներկայացրել են իրենց կատարած ինքնավերլուծությունները: Դրանք կուսումնասիրվեն փորձագետների կողմից: Գործընթացը կանոնակարգում է ՈԱԱԿ-ը: Այցին ընդառաջ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. ՈԱԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար հանդիպում են փորձագիտական խմբի անդամների հետ, քննարկում գնահատման սկզբունքներն ու չափանիշները: Հանդիպումների արդյունքում կկազմվի գործողությունների պլան, որով կառաջնորդվեն փորձագիտական խմբերը բուհերում:
Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր դեռ տարեսկզբին, իսկ գործընթացի վերջնաժամկետը 2014թ. է: