Հունիսի 26-29-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի Աճեմյանի անվան տարածաշրջանային պետական քոլեջ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Լիլիթ Բադալյանը՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային քոլեջի դասախոս, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Քրիստինե Հակոբյանը, Տարածաշրջանային №1 պետական քոլեջի դասախոս Վիոլետտա Դավիդանը։ Փորձագիտական խմբում, որպես ուսանող-փորձագետ, ընդգրկված է Ալբերտ Թադևոսյանը՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի Ֆինանսներ բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ տնօրենի օգնական Լիանա Ալավերդյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հաշվապահական հաշվառում», «Շուկայաբանություն», «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ։