Նոյեմբերի 20–23 ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում Գավառի պետական համալսարանում է:
Փորձագիտական խումբը հանդիպումներ է ունեցել համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, հոգաբարձուների խորհուրդի, դեկանների, ամբիոնի վարիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ։ Իրականացրել է համալսարանի ռեսուրսների դիտարկում։
Փորձագիտական խումբը ղեկավարում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Ավագ փորձագետ, «Այբ» կրթական հիմնադրամում Շահառուների հետ աշխատանքի համակարգող Տիգրան Մնացականյանը։
Փորձագիտական խմբի անդամներն են Եվրոպական համալսարանի «Տնտեսագիտություն և Կառավարում» ամբիոնի դասախոս, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արամ Մխիթարյանը, «Համալիր (տեսագործնական) իրավական հետազոտություններ» մագիստրոս Գևորգ Բարսեղյանը, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, Ջորջթաունի օտարերկրյա իրավաբանների միության անդամ, Տաթևիկ Դավթյանը, Բրյուսելի մենեջմենթի դպրոցում Միջազգային կապերի և հավատարմագրման պրոռեկտոր Նիդերլանդների և Ֆլանդերի Հավատարմագրման կազմակերպությունում, միջազգային փորձագետ Սոֆի Պետերսը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա։