Փորձնական փոխգնահատման նպատակով փորձագիտական խումբն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ։
Այցի ընթացքում մասնագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, պրակտիկայի ղեկավարի, դասախոսների, ինչպես նաև ուսանողների հետ։ Փորձագետներն իրականացրել են նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի կազմած ինքնավերլուծությունը «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Դասախոսական կազմ» չափանիշներով:
Այցելությունից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով գնահատվող քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի:
Ավելի վաղ փորձագիտական այց էր տեղի ունեցել Գեղարքունիքի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջներ:
Քոլեջների փորձնական փոխգնահատման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։