Դեկտեմբերի 20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում կմեկնարկի փորձագետների վերապատրաստման դասընթացը։
8-օրյա դասընթացի շրջանակներում փորձագետների առաջին խումբը թեմատիկ հետազոտությունների, իրավիճակային վերլուծությունների, դերային խաղերի, տեսական ու գործնական առաջադրանքների միջոցով կուսումնասիրի ՄՈՒՀ-երի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, կծանոթանա ուսումնական հաստատության արտաքին գնահատման առանձնահատկություններին, փորձագիտական զեկույց կազմելու սկզբունքներին։
Դասընթացը հաջողությամբ ավարտած փորձագետները կներգրավվեն բուհերի, ինչպես նաև առաջիկայում մեկնարկող քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներում։
Առաջիկայում փորձագետները կվերապատրաստվեն նաև ծրագրային հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար։
Դասընթացն անվճար է։
Փորձագետների վերապատրաստման դաընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել ՈԱԱԿ փորձագիտական բազայում։