ՈԱԱԿ փորձագիտական բազան համալրելու և ՀՀ-ում փորձագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 21-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ ՄԿՈՒ ոլորտի փորձագետների պատրաստման դասընթաց, որին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ՝ 6 հաստատություններից:
Դասընթացի շրջանակներում քննարկվեց, թե փորձագետները․
- Ինչպես հարցեր ձևակերպեն փորձագիտական հանդիպումներին ներկա մասնակիցների գործունեության համատեքստին համապատասխան,
- Ինչպես դասի պլանները դիտարկեն որպես տարբեր կարողություններ ունեցող ուսանողներին սովորեցնելու ռազմավարություն և դասավանդման մոտեցումների շարունակական զարգացման գործիք,
- Ինչպես կարողանան գտնել և խթանել նորարարությունը ՄՈՒՀ-երում,
- Ինչպես համոզվեն, որ ՄԿՈՒ հաստատությունն ունի սովորեցնելու ռազմավարություն, որն ապահովում է ուսանողի առաջընթացը,
- Ինչպես համադրեն տարբեր տվյալներ՝ դուրս բերելով խնդիրների աղբյուրները։
Դասընթացի մասնակիցները նաև գործնական առաջադրանքների միջոցով փորձնական արտաքին գնահատում իրականացրին պայմանական ՄԿՈՒ հաստատությունում, ձևակերպեցին իրենց եզրահանգումներն և դատողությունները:
Ամփոփելով վերապատրաստումը՝ ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը նշեց, որ որակի ապահովումը բազմազանության և փոփոխությունների կառավարումն է՝ փնտրելով ավելի լավ ձևեր նախատեսված արդյունքին հասնելու համար։
Նշենք՝ 2024թ․ ՈԱԱԿ-ը հավատարմագրման գործընթաց է իրականացնելու 20 պետական ՄԿՈՒ հաստատություններում, և վերապատրաստումները լինելու են շարունակական։