Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Աբովյանի պետական էներգետիկական, Վայոց ձորի տարածաշրջանային և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջների փորձագիտական խմբերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քոլեջների ունեցած տարածաշրջանային առանձնահատկությունները, անդրադարձ կատարվեց մասնագիտությունների կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանն և որակավորումների արժանահավատ շնորհմանը:
Փորձագիտական խմբերն այժմ նախանական գնահատման փուլում են. ուսումնասիրության առանցքում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավերլուծություններն և կից փաստաթղթերը, նրանց կողմից լրացված էլեկտրոնային հարցաշարերը։ Առաջիկայում կմեկնարկեն փորձագիտական այցերը։ Փորձագետները հանդիպումներ կունենան հաստատությունների ներքին և արտաքին շահակիցների հետ, կկատարեն ռեսուրսների դիտարկում, դասալսումներ և փաստատթղթային ուսումնասիրություն: Փորձագիտական այցի արդյունքները կներկայացվեն զեկույցներում, որտեղ տրամադրված խորհրդատվությունների հիման վրա ուսումնական հաստատությունները կկազմեն թերությունների վերացման ծրագերը իրենց գործընթացների հետագա բարելավման նպատակով: