Կրթության որակի մշակույթի տարածման երաշխավորներից մեկը ՈԱԱԿ փորձագետն է։ ՈԱԱԿ-ում այս տարի արդեն վերապատրաստվել է 3 փորձագիտական խումբ ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման գործընթացում ներգրավելու նպատակով։ Օրեր առաջ ավարտվեց հերթական խմբի եռօրյա վերապատրաստումը։
ՈԱԱԿ փորձագիտական վերապատրաստումների առանցքում փորձագիտական մտածողության ձևավորումն է: ՈԱԱԿ-ի նպատակն է երկրում ձևավորել փորձագիտական կարողություններ, որը թույլ կտա ապահովելու ՄԿՈւ ոլորտի շարունական բարելավումը համապատասխան տվյալների վերլուծության հիման վրա:
Վերապատրաստումներն ընթանում են ինչպես կրթության ոլորտի խնդիրների քննարկմամբ, այնպես էլ լուծման ճանապարհների դուրսբերմամբ։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ունենում են նաև «Փորձագիտական այց» դերային խաղը, որի ժամանակ հանդիպումներ են ունենում ուսանողների և դասախոսների հետ, դերային խաղի ընթացքում մասնակիցները կարողանում են ցուցադրել իրենց փորձագիտական կարողությունները:
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ընդգրկվում են ՈԱԱԿ փորձագիտական բազայում և հնարավորություն են ստանում մասնակցելու հավատարմագրման գործընթացներին որպես արտաքին փորձագետ։