Հուլիսի 25-ին կայացավ հանդիպում ՀՀ Կրթության տեսչական մարմնի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության որակի գնահատման հիմնահարցերը և ոլորտի զարգացման ուղիները։
Քննարկման առանցքում էին․
- կրթության իրականացման տվյալների հավաքագրման մեխանիզմները և դրանց հիմքով գնահատումների անցկացումը,
- հնարավոր ռիսկերի տեսակները և դրանց բացահայտման ու կանխարգելման ուղիները,
- գնահատումների ազդեցությունը կրթության բովանդակության բարելավման վրա։
Քննարկման մասնակիցները կարևորեցին կրթության որակի շարունակական բարելավման նպատակով երկրի մակարդակով տվյալների շարունակաբար հավաքագրումը, դրանց պարբերաբար թարմացման անհրաժեշտությունը և անդրադարձան առկա խնդիրներին ու մարտահրավերներին։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ երկրում զարգացնելու փորձագիտական կարողություններն ու լավարկելու գնահատման գործընթացները։