Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը օրակարգային 2 հարցով՝ պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման սակագների և 2025թ․ ՈԱԱԿ բյուջեի հաստատում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման սակագների ձևավորման սկզբունքը և տրամաբանությունը։ Սակագների ընդունման հիմքը «Հավատարմագրման պետական կարգում» 2024թ․ կատարված փոփոխություններն էին։
Պարոն Թոփչյանն այնուհետև ներկայացրեց ՈԱԱԿ 2024թ․ բյուջեի կատարողականի ամփոփ, ոչ վերջնական հաշվետվությունը և 2025թ․ բյուջեի նախագիծը՝ ըստ եկամուտների ստացման աղբյուրների և ծախսային տողերի։