Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի նիստը։
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց։ Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հիմնադրամի կառուցվածքը և հաստիքացուցակը, Հիմնադրամի պահպանման ծախսերի 2018թ․ նախահաշիվը և 2017թ․ նախահաշվի փոփոխությունները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը խորհրդի քննարկմանը ներկայացրեց նաև «Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգում» առաջարկվող փոփոխությունները։