2022 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ տնօրենի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, հաստատվեց 2022 թվականի ՈԱԱԿ-ի բյուջեն։
Օրակարգի ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները և դրանց ազդեցությունը կրթության, ինչպես նաև Հիմնադրամի գործունեության վրա։
Արդյունքում Հոգաբարձուների խորհուրդը որոշեց պատրաստել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։