Փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում երկու հարց էր․ «Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման, գործունեության և որոշումների բողոքարկման ընթացակարգի» փոփոխված տարբերակի քննարկում և ընթացիկ հարցեր։
Խորհուրդն օրակարգային բոլոր հարցերը քննարկեց և ընդունեց որոշումներ։