Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Խորհուրդը նիստի ընթացքում քննարկեց և միաձայն հաստատեց հիմնադրամի կառուցվածքը, հաստիքացուցակը, 2017 թ. բյուջետային ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև 2016 թ. բյուջետային ծախսերի նախահաշվի փոփոխությունները:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց նաև «Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխությունների իրականացման, ինչպես նաև հանձնաժողովի նոր կազմի ձևավորման հարցերը:
Անդրադարձ կատարվեց նաև մի շարք այլ՝ ընթացիկ հարցերի: