Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց օրակարգը, ապա այն քվեարկությամբ հաստատվեց:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց և հաստատեց Հիմնադրամի ֆինանսական քաղաքականությունը և ինստիտուցիոնալ հավատարմագրման սակագները, լրամշակված Փորձաքննության անցկացման ձեռնարկը: Խորհրդին ներկայացվեցին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամակցության դիմելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մշակման փուլում գտնվող ՈԱԱԿ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները և շեշտադրումները:
Հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ առավել արդյունավետ և իրազեկ գործունեություն ծավալելու համար առաջիկայում հանդիպում կունենա ՈԱԱԿ աշխատակազմի հետ, որտեղ կներկայացվեն հիմնադրամի գործունեության տիրույթները, առկա մարտահրավերները և ձեռքբերումները: