Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգում ընդգրկված էին հիմնադրամի կառուցվածքին, բյուջեին և գործունեությանը վերաբերող հարցեր: Հոգաբարձուների խորհուրդը հաջորդ տարվա համար հաստատեց ՈԱԱԿ կառուցվածքը, հաստիքացուցակը և բյուջեն, ինչպես նաև Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգում լրացումներ կատարելու առաջարկը: Քննարկվեցին աուդիտորական կազմակերպությունների ներկայացրած ծառայությունների մատուցման գնային առաջարկները և ընտրվեց 2015թ. տարեկան աուդիտ իրականացնող կազմակերպությունը: Քննարկվեցին նաև ծրագրային հավատարմագրման համար անհրաժեշտ ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ՈԱԱԿ անդամակցությանը վերաբերող հարցեր: