Ծրագրի նպատակն էր ճանապարհային քարտեզ ապահովել որակի ապահովման գործակալությունների համար, որպեսզի նրանք, հաշվի առնելով եվրոպական համալսարանների առանձնահատկությունները և համատեղ հավատարմագրումներ իրականացնելու հեռանկարները, որակի ապահովման համակարգի գնահատման միասնական այնպիսի մեթոդաբանություն մշակեն, որը կիրառելի կլինի բոլորի համար։
Սպետմբերի 27-ին տեղի ունեցած ամփոփիչ համաժողովի ընթացքում գործընկեր կազմակերպությունները դիտարկեցին ծրագրի արդյունքները և կիսվեցին իրենց փորձով նշելով՝ ինչպես կարելի է որակի ապահովման մեթոդոլոգիաները կիրառել եվրոպական համալսարաններում:
Ծրագրի գործընկերների թվում են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցը (ENQA), Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալությունը (AAQ), Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհուրդը (Hceres, Ֆրանսիա), շվեդական Բարձրագույն կրթության հավատարմագրման կառույցը (UKÄ), Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA, Բելգիա), Եվրոպական ուսանողական միությունը (ESU), Ալբանիայի կրթության և սպորտի նախարությունը, Բուլղարիայի կրթության և գիտության նախարությունը, Վրաստանի կրթության և գիտության նախարությունը, Ռումինիայի կրթության նախարարությունը, Սլովենիայի որակի ապահովման գործակալությունը (NAKVIS), Լատվիայի Կրթական տեղեկատվական կենտրոնը (AIC), Սերբիայի հավատարմագրման գործակալությունը (NEAQA), Իտալիայի համալսարանների և հետազոտական կենտրոնների գնահատման ազգային գործակալությունը (ANVUR)։
ՈԱԱԿ-ն ընգրկվել է ծրագրում որպես կառույց, որը հաջողությամբ կիրառել է Եվրոպական մոտեցումները ՀՀ-ում որակի ապահովման համակարգի մշակման և ներդրման համար:
ՈԱԱԿ-ը արտաքին գնատում իրականացնելու իր փորձով է կիսվել շվեդական Բարձրագույն կրթության հավատարմագրման կառույցի հետ (UKÄ)՝ համատեղ համակարգելով արտաքին գնահատման գործընթաց Նորարարության, տեխնոլոգիաների և ինժեներիայի ոլորտի եվրոպական համալսարանների ցանցը, որում ընդգրկված են համալսարաններ Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից: Արտաքին գնահատման ժամանակ փորձարկվել է ծրագրի շրջանակներում մշակված մեթոդաբանությունը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Էրազմուս+ ՝ Աջակցություն քաղաքականության բարեփոխումներին ծրագրի շրջանակներում:
EUniq ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունստանալու համար սեղմեք այստեղ: