Մայիսի 11-ին տեղի ունեցավ Էրազմուս + DEQAR CONNECT ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Ծրագրի գործընկերներից մեկը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն է։ Ծրագրի մեկնարկային հանդիպմանը ՈԱԱԿ-ից մասնակցում էին տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
DEQAR CONNECT ծրագրի նպատակն է խրախուսել կրթության որակի ապահովումը և ճանաչումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։
2018-ին գործարկվեց DEQAR-ը՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազան։
DEQAR CONNECT ծրագիրը կոչված է ընդլայնել Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազան (DEQAR) և ստեղծել միասնական շտեմարան՝ միավորելով գործընկեր բոլոր հավատարմագրման գործակալությունների բազաները, ինչպես նաև խրախուսել DEQAR-ի տվյալների օգտագործումը ճանաչման գործընթացում։
Ծրագիրը համակարգում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանը (EQAR)։