Ս․ թ․ հուլիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում կազմակերպվում է «Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» խորագրով համաժողով:
Միջոցառման նպատակն է ՄԿՈւ հաստատություների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի շարունակական բարելավման համատեքստում, դիտարկել որակի ներքին ապահովման համակարգի զարգացման հեռանկարները և առկա մարտահրավերները։
Քննարկման առանցքում կլինի նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում և դրա ներգործությունը ՄԿՈւ հասատատությունների որակի ներքին ապահովման համակարգում։
Համաժողովի նախնական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։