Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մայիսի 4-5-ին մասնակցել է Օսլոյում տեղի ունեցած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) անդամների 7-րդ համաժողովին:
Երկօրյա համաժողովի ընթացքում ENQA անդամները քննարկել են Բոլոնյան գործընթացի ներկա և ապագա զարգացումները, համաշխարհային մակարդակով բարձրագույն կրթության որակի ապահովման նոր մոտեցումների ստեղծման հնարավորությունը, որակի ապահովման գործակալությունների կառավարման հետ կապված փոփոխությունները, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների չկանխատեսված արդյունքները:
Համաժողովի մասնակիցները միջոցառման ավարտին ամփոփել են քննարկումները՝ դուրս բերելով ընդհանուր եզրահանգումներ: