Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական և Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջները գտնվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական գնահատման փուլում։ Փորձագիտական խմբերի հետ հանդիպումների ընթացքում քննարկվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները և ՄԿՈւ հաստատությունների առանձնահատկությունները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են․
- մասնագիտական կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչության հիմնահարցերը,
- նորարարության և հետազոտության իրականացումը ՄԿՈւ հաստատություններում,
- ուսանողներին տրվող հանձնարարությունների պլանավորման կարևորությունը,
- վերջնարդյունքին համապատասխան գնահատման մեթոդների ընտրությունը և հետադարձ կապի կարևորությունը։
Այժմ փորձագիտական խմբերն ուսումնասիրում են հաստատությունների ներկայացրած ինքնավերլուծությունները, էլեկտրոնային հարցաշարում ներբեռնված փաստաթղթերը, դիտարկում են կրթական ծրագրերը, իրականացնում դասալսումներ և մասնակցում ավարտական ու ընթացիկ քննություններին։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական և Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջներում փորձագիտական այցերը կմեկնարկեն հունիսի 26-ին։