Մարտի 27–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, աբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ուսումնական հաստատությունում տեղի ունեցած բարելավման գործընթացները ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են․
- հաստատության ռազմավարական զարգացման ուղղությունները և առկա մարտահրավերները,
- պլանավորման ու հաշվետվողականության մեխանիզմները,
- դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության մոտեցումները,
- ուսանողների գնահատման քաղաքականությունը և չափանիշները,
- որակի ներքին ապահովման համակարգի դերը հաստատության կարիքների վերհանման գործում և տվյալների հավաքագրման մեխանիզմները։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք, որ քոլեջը ստացել է պայմանական հավատարմագրում 2021թ․ ՝ 2 տարի ժամկետով։