Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով երկփուլ դասընթացը քոլեջների աշխատակիցների համար։
Դասընթացի նպատակն է նպաստել ՄՈՒՀ-երում որակի ապահովման համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրմանը:
Դասընթացի շրջանակներում մասնակիցները տեսական ու գործնական առաջադրանքների միջոցով տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ քոլեջներում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու համար:
Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնագետները կստանան հավաստագրեր: