Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում վերապատրաստվում է փորձագետների հերթական խումբը։ Առցանց դասընթացին մասնակցում են ՈԱԱԿ փորձագետների բազայում ընդգրկված մասնագետներ։
Նպատակն է բուհերի հավատարմագրման գործընթացների համար ապահովել համապատասխան մասնագիտություններով փորձագետների, որոնք կկարողանան վերլուծել և դուրս բերել բուհի ինստիտուցիոնալ խոշոր խնդիրներն ու լավագույն փորձը և տրամադրել բերելավման խորհրդատվություններ։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին են ներկայացվում փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները։ Իսկ մասնակիցները ներկայացնում են որակի ապահովման գործընթացներին մասնակցության իրենց փորձը, պատմում, թե ինչպես են բարելավել իրենց կողմից դասավանդվող առարկաների բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը, գնահատումը։ Այնուհետև դասընթացի մասնակիցների կողմից ներկայացված ինֆորմացիան քննարկվում է փորձագետի տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվում զանազան իրավիճակների, որոնք կարող են ի հայտ գալ փորձագիտական աշխատանքի ընթացքում։